ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ իրականցվում են տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի մի շարք ծրագրեր.
Պետաջակցության ծրագրերի իրազեկման հարթակում լրամշակվել և հրապարակվել են նշված ծրագրերի վերաբերյալ հրապարակված ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև հրապարակվել են ծրագրերն իրականացնող կազմակերպությունների նոր ցանկերը։ Ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքի «Ծառայություններ՝ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց» բաժնում։