Իրազեկման հարթակը պետական աջակցության ծրագրերին դիմելու հարթակ չէ։ Այն տրամադրում է գործող պետական աջակցության ծրագրերի մասին, ինչպես նաև ներկայացնում դրանց դիմելու կարգը։
Աջակցության յուրաքանչյուր ծրագիրը ներկայացնող էջի համապատասխան ենթաբաժններում ներկայացված են ծրագրին դիմելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերը։
Յուրաքանչյուր ծրագրի տեղեկատվական բազայում ներառված են այն գերատեսչությունների կոնտակտային տվյալները, որոնք կարող են օգնել ինչպես ծրագրերին դիմելիս, այնպես էլ դրանց մասին հավելյալ օժանդակ տեղեկատվություն տրամադրելու հարցերի դեպքում։
Հարթակը մշտապես թարմացվում է՝ ներառելով նաև ծրագրերում տեղի ունեցող փոփոխությունները։
Հարթակում գործում է «Նորություններ» բաժինը, որտեղ ներկայացվում են ինչպես գործող ծրագրերում տեղի ունեցող փոփոխությունները, այնպես էլ պետական նոր աջակցության ծրագրերի մասին տեղեկատվությունը։