Ցերեկային ընդհանուր տիպի խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց

Ծրագրի մասին

Ցերեկային կենտրոններում խնամքը տրամադրվում է շահառուին ժամը 9։00-18։00 ընկած ժամանակահատվածում, իսկ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է համապատասխան խորհրդատվություն։

Ցերեկային կենտրոնը, համաձայն գնահատված սոցիալական կարիքի և առողջական վիճակի, շահառուին տրամադրում է հետևյալ սոցիալական ծառայությունները՝

  • սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում,
  • սննդի կազմակերպում՝ օրական մեկ անգամ,
  • աշխատանքային կամ արտթերապիայի կազմակերպում,
  • խորհրդատվական օգնություն շահառուին՝ ուղղված նրա հոգեկան և ֆիզիկական առողջության վերականգնմանը և շահառուի ընտանիքին` հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող անձանց առանձնահատկությունների, նրանց հետ շփվելու ու հաղորդակցվելու հմտությունների, սոցիալական իրավունքների վերաբերյալ։

Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

Ովքե՞ր կարող են դիմել

Ծառայություններից կարող են օգտվել տարեց  կամ հաշմանդամություն ունեցող անձինք։

Դիմելու կարգ

Խնամքի ծառայությունների տրամադրման նպատակով անհրաժեշտ է դիմում ներկայացնել փաստացի բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (ՄՍԾ տարածքային կենտրոնների հասցերները)։ Տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողի կողմից իրականացված տնայցի և սոցիալական կարիքների գնահատման արդյունքում որոշում է կայացվում խնամքի տրամադրման կամ մերժման վերաբերյալ։ 

Անհրաժեշտ փաստաթղթեր

Խնամք ստանալու համար խնամք հայցող անձը, նրա ներկայացուցիչը կամ խնամակալը տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

  • անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք.
  • ՀՀ-ում ժամանակավոր, մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ կամ փախստական կամ ապաստան հայցող հանդիսանալու դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող ժամանակավոր կամ մշտական կացության քարտը կամ հատուկ անձնագիրը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական ճանաչված անձի համար՝ անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում կամ տպագրված է բացառապես 070 ծածկագրով) կամ փախստականի վկայականը, իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ ճամփորդական փաստաթուղթը.
  • հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ նաև բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը կամ քաղվածք-տեղեկանքը (եթե նման որոշումը կամ քաղվածք-տեղեկանքն առկա չէ տարածքային կենտրոնում)․
  • առողջական վիճակի մասին՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևի համաձայն և համապատասխան բժշկական հաստատության կողմից լրացված բժշկական փաստաթուղթ, որը տրամադրվել է ներկայացման պահից ոչ շուտ, քան 3 ամսվա ընթացքում՝ բացառությամբ տնային պայմաններում խնամքի տրամադրման ծառայությունների.
  • տնային պայմաններում խնամքի տրամադրման ծառայությունների դեպքում՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևին համապատասխան ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք։
     
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

Տարեց  կամ հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային կենտրոններում խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ցանկ 

socservice.am

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]

Տարածել