Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, նրանց սոցիալական ներառումը հասարակություն,ապահովել ծառայությունների մատուցումը ցերեկային կենտրոնում՝ ներառման սկզբունքով, կանխարգելել հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:
Ծրագրի շրջանակում ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայություններ են մատուցվում հաշմանդամություն ունեցող, այդ թվում մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։
Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։
Ծրագրին կարող են դիմել հաշմանդամություն ունեցող անձինք: Սոցիալական ներառման սկզբունքն ապահովելու նպատակով՝ կենտրոնում ծառայություններ կարող են ստանալ նաև հաշմանդամություն չունեցող անձինք:
Ծառայություններից օգտվելու նպատակով՝ շահառուն պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ (ՄՍԾ տարածքային կենտրոնների հասցերները)։
Հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ցանկ
ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114
Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]