Սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց

Ծրագրի մասին

Միջոցառման հիմնական նպատակն է ապահովել տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման, տեղաշարժվելու, տրանսպորտից օգտվելու իրավունքը, ուսուցանել և զարգացնել անկախ կյանք վարելու հմտություններ, նպաստել նրանց սոցիալ-հոգեբանական խոչընդոտների հաղթահարմանը, սոցիալական ներառմանը հասարակություն:

Ծրագրի շրջանակում իրականացվում է տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու հմտությունների ուսուցանում և աջակցություն` հաղթահարելու սոցիալ-հոգեբանական բնույթի խոչընդոտները:

Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրից կարող են օգտվել տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձինք։

Դիմելու կարգ

Շահառուները կարող են դիմել` «Հայաստանի Կույրերի Միավորում հաշմանդամների» հասարակական կազմակերպություն (հասցե՝ Երևան, Ն․Տիգրանյան 15  շենք), իսկ 18 տարեկանից բարձր քաղաքացիները՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ուղեգիր ստանալու համար (ՄՍԾ տարածքային կենտրոնների հասցերները

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Անձնագիր,
  • հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),
  • հաշմանդամության վկայական։
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

socservice.am

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]։

Տարածել