Ծրագրի հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող, այդ թվում մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց (այսուհետ` շահառու) կացարանով ապահովումը և, շուրջօրյա խնամքի ու սոցիալական վերականգնման ծառայությունների տրամադրման միջոցով, նրանց սոցիալական ներառումը հասարակություն: Ծրագիրն իրականացվում է դրամաշնորհի տրամադրման մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից, որն անհրաժեշտ աշխատանքներն իրականացնում է շահառու կարիքների գնահատման արդյունքում ձևավորված անհատական սոցիալ-վերականգնողական ծրագրին համապատասխան։
Ծառայություններից կարող են օգտվել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանի և խնամքի ու այլ սոցիալական ծառայությունների կարիք ունեցող 18 տարին լրացած` հաշմանդամություն ունեցող այն անձինք, որոնց ինքնասպասարկման ունակությունները և սոցիալական հմտություններն ու կարողությունները հիմնականում պահպանված են և նրանք կարող են ինքնուրույն ապրել, կենցաղավարել, սակայն կամ` չունեն կացարան ու ընտանիք, կամ՝ ընտանիքը հրաժարվել է նրանց խնամքից: Շուրջօրյա խնամքի ծառայությունները տրամադրվում են առավելագույնս ընտանեկանին մոտ պայմաններում` փոքր խմբային տներում:
Ծառայություններից օգտվելու նպատակով՝ շահառուն պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (ՄՍԾ տարածքային կենտրոնների հասցերները)։
Հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ցանկ
ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114
Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]։