Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ընտանիքում ապրելու և նրանց սոցիալական ներառումն ապահովելու, երեխայի կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով` գնահատված սոցիալական կարիքների հիման վրա համարժեք սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրում։
Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների սոցիալ-հոգեբանական, կյանքի հիմնական հմտությունների զարգազմանը, երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրել սոցիալ-վերականգնողական, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն՝ խթանելու երեխաների սոցիալ-վերականգնողական, ընտանիքում մեծանալու հիմնարար իրավունքների իրացումը, կանխելու նրանց մուտքը հաստատություններ և կամ նրանց սոցիալական մեկուսացումը, խթանելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի ինքնօգնության, ինքնորոշման ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը։
Ծառայությունը տրամադրվում է ինչպես պետական հաստատությունների կողմից, այնպես էլ պետության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների կողմից։
Ծառայությունները նախատեսված են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար։
Կենտրոնում խնամքը տրամադրվում է՝
1) երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա.
2) կենտրոնի նախաձեռնությամբ:
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կամ լիազորած պետական մարմնի հետ համապատասխան պայմանագիր կնքած կենտրոնում ցերեկային խնամք տրամադրելու մասին գրավոր դիմումը երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով կարող է ներկայացնել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ ցերեկային կենտրոն:
Գրավոր դիմումին կից ներկայացվում են՝
Երեխաներին ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ցանկ
ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114
Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]