Շուրջօրյա ընդհանուր տիպի խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց

Ծրագրի մասին

Շուրջօրյա խնամքի կենտրոնում կազմակերպվում է շահառուների՝

  1. առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, իսկ մասնագիտացված կենտրոնում՝ նաև հոգեբուժական օգնություն և սպասարկում.
  2. սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում, իսկ մասնագիտացված կենտրոնում՝ նաև հոգեկան առողջության վերականգնմանն ուղղված ծառայություններ.
  3. խորհրդատվական օգնություն.
  4. իրավաբանական օգնություն.
  5. աջակցող միջոցներով ապահովման գործընթաց.
  6. անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացին աջակցություն.
  7. հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրման գործընթաց.
  8. ազատ ժամանց.
  9. աշխատանքային թերապիա, այդ թվում՝ մասնագիտացված կենտրոնում՝ սոցիալական հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված, և այլ մասնագիտացված ծառայություններ։

 Շուրջօրյա խնամքի կենտրոնը շահառուներին տրամադրում է՝

  1. անհրաժեշտ կահույք.
  2. հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն` տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան.
  3. անկողնային պարագաներ.
  4. անձնական հիգիենայի պարագաներ.
  5. սնունդ՝ օրական առնվազն երեք անգամ, ընդ որում, հատուկ սննդակարգի կարիք ունեցող անձանց համար բժշկի ցուցումով նշանակվում է դիետիկ սնունդ:

Շուրջօրյա խնամքի կենտրոններում շահառուները գտնվում են պետության ամբողջական հոգածության ներքո, ծառայությունները մատուցվում են պետական բյուջեից տրվող ֆինանսական միջոցների հաշվին։ 

Ովքե՞ր կարող են դիմել

Ծառայություններից օգտվելու համար կարող են դիմել 65 տարին լրացած տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք։

Դիմելու կարգ

Շուրջօրյա խնամքի կենտրոն ուղեգրման և խնամքի ծառայությունների տրամադրման նպատակով անհրաժեշտ է դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության՝  փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն (ՄՍԾ տարածքային կենտրոնների հասցերները)։ Տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողի կողմից իրականացված տնայցի և սոցիալական կարիքների գնահատման արդյունքում որոշում է կայացվում խնամքի տրամադրման կամ մերժման վերաբերյալ։ Խնամքի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման պարագայում խնամք հայցող անձը հաշվառվում է հերթացուցակում և ազատ տեղի առկայության պարագայում տարածքային կենտրոնի կողմից տրամադրված ուղեգրի հիման վրա ուղեգրվում է համապատասխան շուրջօրյա խնամքի կենտրոն։ 

Անհրաժեշտ փաստաթղթեր

Խնամք ստանալու համար խնամք հայցող անձը, նրա ներկայացուցիչը կամ խնամակալը տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

  1. անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք.
  2. ՀՀ-ում ժամանակավոր, մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ կամ փախստական կամ ապաստան հայցող հանդիսանալու դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող ժամանակավոր կամ մշտական կացության քարտը կամ հատուկ անձնագիրը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական ճանաչված անձի համար՝ անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում կամ տպագրված է բացառապես 070 ծածկագրով) կամ փախստականի վկայականը, իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ ճամփորդական փաստաթուղթը.
  3. հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ նաև բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը կամ քաղվածք-տեղեկանքը (եթե նման որոշումը կամ քաղվածք-տեղեկանքն առկա չէ տարածքային կենտրոնում)․
  4. առողջական վիճակի մասին՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևի համաձայն և համապատասխան բժշկական հաստատության կողմից լրացված բժշկական

Մասնագիտացված կենտրոնում խնամք ստանալու համար խնամք հայցող անձը, նրա ներկայացուցիչը կամ խնամակալը ներկայացնում է նաև`

  1. քաղվածք խնամք ստացող անձի հիվանդության պատմագրից կամ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպության կողմից շարունակական հսկողության մեջ գտնվող հոգեկան և վարքային այլ խանգարում ունեցող անձի ամբուլատոր բժշկական քարտից․
  2. դիմումը խնամք ստացող անձի խնամակալի կողմից ներկայացվելու դեպքում՝ անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը, անձի նկատմամբ խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը և խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը.
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա ընդհանուր տիպի խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ցանկ

socservice.am

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]

Տարածել