ՀՀ Կառավարության որոշմամբ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում կատարվել են էական փոփոխություններ, որոնք ուղղված են ծրագրի արդյունավետության բարձրացմանը և շահառուների համար առավել ճկուն ու մատչելի պայմանների ապահովմանը։
Փոփոխությունների արդյունքում հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է`
Սահմանվել է նաև հավաստագրերի գործողության ժամկետը՝ մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր» էջում։
Փոփոխություններ են արվել նաև Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի պայմաններում։ Մասնավորապես, սահմանվել է հավաստագրերի գործողության նոր ժամկետը։ Նոր պայմաններով հավաստագրերը կգործեն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ծրագրի այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հարթակի «Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիր» էջում։