ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրերը կշարունակվեն
2024-09-27

News Photo

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ բուհերում, ուսումնարաններում և քոլեջներում սովորող ուսանողների աջակցության ծրագիրը կշարունակվի նաև այս ուսումնական տարում: Նոր փոփոխություններով հստակեցվել է անհրաժեշտ աջակցությունը՝ մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը: Այս տարվա աջակցությունը կտրամադրվի նույն պայմաններով և նույն հիմունքներով, ինչ նախորդ տարի:

Հաջորդ՝ 2025-2026 ուստարում, նախատեսված է ներառել նաև միջին որակական գնահատականի շեմ՝ առնվազն 75 տոկոսի չափով, որը թույլ կտա նաև խրախուսել բարձր առաջադիմությունը։ Ծրագրերի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «ԼՂ-ից բռնի տեղահանված` մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ը ՀՀ պետական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների վարճավճարի աջակցության ծրագիր» և «Ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ԼՂ-ից տեղահանված ուսանողներին» էջերում։

Տարածել