Ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում Ղարաբաղից տեղահանված ուսանողներին

Ծրագրի մասին

Ծրագրով սահմանվել է Ղարաբաղից տեղահանված ուսանողների՝ մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ընթացակարգը։

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառուներն են.

  • 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Ղարաբաղից տեղահանված, 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատությունների (պետական կամ մասնավոր) սովորող հանդիսացող և համապատասխան մասնագիտություններով (կրթական ծրագրերով) ՀՀ պետական ուսումնական հաստատություններում (նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում/մասնաճյուղերում) առկա համակարգում սահմանված կարգով հրամանագրված/ տեղափոխված ուսանողները, որոնք փոխադրվել են 2024-2025 ուստարի:
  • Սովորողներին 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների համար կրթաթոշակը տրվում է նախորդ ուսումնական տարվա արդյունքում միջին որակական գնահատականի 75.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատության պարագայում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքում 50 տոկոսից ոչ պակաս «գերազանց» և «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:

Նշված կարգով սահմանված կրթաթոշակը չի տրվում, եթե`

  • սովորողը տեղափոխվել է այլ ՈՒՀ կամ սահմանված կարգով փոխել է կրթական ծրագիրը կամ ՈՒՀ-ց հեռացվել (ազատվել է),
  • սովորողն ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է ստանում այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից:
Դիմելու կարգ

Ծրագրի շրջանակում անհրաժեշտ է.

  • Դիմել պետական ուսումնական հաստատությանը՝ Ձեր մասնագիտությամբ (եթե այդպիսին չի իրականացվում, ապա հարակից մասնագիտությամբ) ուսումը շարունակելու համար՝ ներկայացնելով հնարավոր ամբողջական տեղեկատվությունը և փաստաթղթերը։

Ուսումնական հաստատությունը ներգրավում է Ձեզ համապատասխան կրթական ծրագրի դասապրոցեսում, եթե՝

  • տվյալ կրթական ծրագրում լրացուցիչ սովորողների ներգրավման համար առկա են ֆիզիկական անհրաժեշտ պայմաններ,
  • եթե կարգով սահմանված կրթաթոշակի առավելագույն չափը բավարարում է տվյալ ուսումնական հաստատությունում տվյալ կրթական ծրագրով ուսումնական պրոցեսում ներգրավվելու համար,
  • հակառակ պարագայում Դուք կարող եք դիմել նույն ծրագիրն իրականացնող այլ պետական ուսումնական հաստատություն կամ ուսհաստատության մասնաճյուղ ՀՀ այլ քաղաքներում:
  1. Ուսումնական պրոցեսում Ձեր ներգրավմանը զուգընթաց՝ պետական ուսումնական հաստատությունը կազմակերպում է Ձեր տեղափոխության փաստաթղթավորումը՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով այլ մարմինների հետ:
  2. Պետական ուսումնական հաստատությունը կազմում և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է տրամադրում կրթաթոշակի շահառուների անվանացանկը՝ նշելով վերջիններիս տվյալները։
  3. Նախարարությունը ստուգում է անվանացանկերը, համադրում Միասնական սոցիալական ծառայության գրանցամատյանների և Ղարաբաղի համապատասխան ուսհաստատությունից ստացված տվյալների հետ՝ ըստ անհրաժեշտության ճշգրտելով կամ լրացնելով:
  4. Ճշգրտված անվանացանկերի հիման վրա՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցները փոխանցվում են ուսումնական հաստատության հաշվին:
  5. Ուսանողը և պետական ուսումնական հաստատությունը կնքում եք պայմանագիր՝ հատկացված կրթաթոշակի միջոցներով 2023-2024 ուստարվա ուսման վարձի փոխհատուցմանն ուղղելու մասին:
Անհրաժեշտ փաստաթղթեր

Դիմում՝ ուղղված պետական ուսումնական հաստատությանը։

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ Կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 1762-Լ որոշում,

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետազոտական ծրագրերի բաժին՝ (+374 10) 30-01-09 (ներքին՝ 710),

«Հայաստանյան աշխատաշուկան մեկ վայրում» հարթակ՝ Ework.am,

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Թեժ գիծ  (374 10) 59-96-00, Տեղեկատու հեռախոս՝  (374 10) 52-73-43։

Տարածել