Ծրագրի շրջանակում ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվում Ղարաբաղի՝ ՀՀ պետական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023թ․ սեպտեմբերի 19-ն ընդգրկված և 2024-2025 ուստարի փոխադրված սովորողներին, ինչպես նաև 2024-2025 ուստարում առկա համակարգում առաջին կուրս ընդունված սովորողներին՝ մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը:
Փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով և պայմաններով.
- 2023-2024 ուսումնական տարվա, ինչպես նաև 2024-2025 ուսումնական տարում արհեստագործական, միջին մասնագիտական, բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սահմանված կարգով առաջին կուրս ընդունվածներին 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով, անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական գնահատականից կամ առաջադիմությունից, առաջին կուրսում սովորողների պարագայում՝ ընդունելության արդյունքներից,
- 2023-2024 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի և 2024-2025 ուսումնական տարվա համար՝ տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ նախորդ կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ նախորդ կիսամյակի արդյունքում 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և «լավ» գնահատականներ ունենալու դեպքում,
- 2025-2026 ուսումնական տարվանից սկսած և հետագա ուսումնառության ընթացքում, մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ նախորդ կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 75.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ նախորդ կիսամյակի արդյունքում 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:
Ծրագրի շահառուներն են
- 2023թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ սահմանված կարգով ՀՀ նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ըստ համապատասխան կրթական աստիճանների կամ ծրագրերի վճարովի համակարգում հրամանագրված, 2024-2025 ուստարի փոխադրված ուսանողները,
- 2024-2025 ուսումնական տարում նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում առաջին կուրս ընդունված՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների սովորողները:
Նշված կարգով սահմանված փոխհատուցումը չի տրվում, եթե`
- սովորողը տեղափոխվել է այլ ՈՒՀ կամ սահմանված կարգով փոխել է կրթական ծրագիրը կամ ՈՒՀ-ից հեռացվել (ազատվել) է,
- սովորողն ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է ստանում այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից:
Փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է դիմել պետական ուսումնական հաստատություն: Պետական ուսումնական հաստատությունը կազմում և ՀՀ ԿԳՄՍՆ է տրամադրում կրթաթոշակի շահառուների անվանացանկը։ Նախարարությունը ստուգում է անվանացանկերը, ճշգրտում Միասնական սոցիալական ծառայության գրանցամատյանների հետ։ Ճշգրտված անվանացանկերի հիման վրա անհրաժեշտ ֆինանսական միջոցները փոխանցվում են ուսումնական հաստատության հաշվին: Ուսանողը և պետական ուսումնական հաստատությունը կնքում են պայմանագիր՝ ուսման վարձի փոխհատուցման գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով։
Դիմում՝ ուղղված պետական ուսումնական հաստատությանը։
ՀՀ Կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2291-Լ որոշում,
«Հայաստանյան աշխատաշուկան մեկ վայրում» հարթակ՝ Ework.am,
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետազոտական ծրագրերի բաժին՝ (+374 10) 30-01-09 (ներքին՝ 710),
ՀՀ ԿԳՄՍ նախարարույթան Թեժ գիծ՝ (374 10) 59-96-00, Տեղեկատու հեռախոս՝ (374 10) 52-73-43