Գործարկվել է սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը
2024-08-07

News Photo

ՀՀ Կառավարության կողմից գործարկվել է սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը։

Ծրագրի հիմնական նպատակը սպանդանոցային սպանդը խրախուսելու, ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու և ազգաբնակչությանը որակյալ ու անվտանգ մսեղիքի մատակարարումներ ապահովելու համար աջակցության տրամադրումն է։

Ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը տնտեսավարողին տրամադրվում է հաշվետու ժամանակաշրջանում սպանդանոցային գործունեության արդյունքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների դրական տարբերության 75%-ի չափով աջակցություն։

Ծրագրի մասին կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիր» էջում։

Տարածել