Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիր
մինչև 2027-12-30

Ծրագրի մասին

Ծրագրի հիմնական նպատակը սպանդանոցային սպանդը խրախուսելու, ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու և ազգաբնակչությանը որակյալ ու անվտանգ մսեղիքի մատակարարումներ ապահովելու համար աջակցության տրամադրումն է։

Ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը տնտեսավարողին տրամադրվում է հաշվետու ժամանակաշրջանում սպանդանոցային գործունեության արդյունքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների դրական տարբերության 75%-ի չափով աջակցություն։

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրից կարող է օգտվել այն տնտեսավարողը, որը․

  • իրականացնում է ֆերմերային տնտեսությունից և ֆիզիկական անձից խոշոր եղջերավոր կենդանիների գնումներ, սպանդանոցային սպանդ և մսեղիքի իրացման գործառույթներ,
  • աջակցության տրամադրման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով չկատարված պարտավորություններ և դիմումի ներկայացման պահին նախորդող 12 ամիսների, իսկ 12 ամսից պակաս ժամկետով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում՝ այդ ամիսների համար ներկայացրել է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ։
Դիմելու կարգ

Աջակցության տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարողը, որն աջակցությունը ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է ներկայացնում նախարարություն, որին կցում է՝

  • ծրագրի N 1 ձևին համապատասխան առաջին դիմումի ներկայացման ամսին նախորդող 3 ամիսների, իսկ հաջորդ դիմումների դեպքում՝ դիմումի ներկայացման ամսին նախորդող ամսվա ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների գնման համար ստացված հարկային հաշիվների, հաշիվ վավերագրերի և ֆիզիկական անձանցից ձեռք բերվող ապրանքների մասով օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվող հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերի հիման վրա կազմված տեղեկանքը՝ ծրագրի N 2 ձևին համապատասխան.
  • ծրագրի N 1 ձևին համապատասխան դիմումի ներկայացման ամսին նախորդող ամսվա ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման հարկային հաշիվների հիման վրա կազմված տեղեկանքը՝ ծրագրի N 3 ձևին համապատասխան.
  • տեղեկատվություն տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց անվանումները և նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունների և ազգանունների մասին.
  • խոշոր եղջերավոր կենդանիների տեղափոխման N 1 ձևի անասնաբուժական վկայականների պատճենները։

Տնտեսավարողն աջակցության ստացման նպատակով ծրագրի N 1 ձևին համապատասխան դիմումը նախարարություն ներկայացնում է մինչև գործունեության իրականացման տվյալ ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ։

Եթե տնտեսավարողը բավարարում է ծրագրով սահմանված պահանջներին, նախարարության և տնտեսավարողի միջև կնքվում է աջակցություն տրամադրելու պայմանագիր:

Անհրաժեշտ փաստաթղթեր
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ Կառավարության 2024 թվականի օգոստոսի 1-ի  N 1176-Լ որոշում

Էկոնոմիկայի նախարարություն

Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ +374 11 597 523, +374 11 597 254, +374 11 297 428, +374 11 529 231,

Ագրովերամշակման վարչություն` +374 11 230 180, +374 11 235 471, +374 11 597 236, +374 11 597 258։

 Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԷՆ

Տարածել