Մեկնարկել է Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց վնասների փոխհատուցան ծրագիրը
2024-07-08

News Photo

Կառավարության որոշմամբ փոխհատուցում է տրամադրվելու Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց։ 

Փոխհատուցվելու են բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները։

Ծրագրի շրջանակում բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվելու է բնակարանի գնման վկայագիր: Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվում է նաև կենցաղային առաջնային գույքի կազմի մեջ մտնող գույքային միավորների ապահովման համար անհրաժեշտ դրամական փոխհատուցում 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով Լոռու կամ Տավուշի մարզպետարան ներկայացնել մարզպետին հասցեագրված դիմում 2024 թվականի հուլիսի 15-ից 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Ծրագրի այլ մանրամսների կարող եք ծանոթանալ աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցան ծրագիր» էջում։

Տարածել