Ծրագրի շրջանակում փոխհատուցում է տրամադրվում Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց։
Փոխհատուցվելու են բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները։
Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվելու է բնակարանի գնման վկայագիր: Կորուստ է համարվում արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած ֆիզիկական անձի՝ բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան՝ աղետի հետևանքով ոչնչացումը, փլուզումը կամ վթարային՝ քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածության) դառնալու փաստը։
Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի (բացառությամբ վթարային՝ քանդման ենթակա բազմաբնակարան շենքի այն բնակարանների, որտեղ արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի կողմից հեղեղման փաստ չի արձանագրվել) դեպքում ֆիզիկական անձին տրամադրվում է նաև կենցաղային առաջնային գույքի կազմի մեջ մտնող գույքային միավորների ապահովման համար անհրաժեշտ դրամական փոխհատուցում 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքին պատճառված վնասի դեպքում ֆիզիկական անձինք ստանում են փոխհատուցման գումար վերանորոգման համար, ինչպես նաև կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի փոխհատուցման համար։
Յուրաքանչյուր քառակուսի մետրի վերանորոգման համար (բայց ոչ ավելի 80 քառակուսի մետրից) հատուցվում է՝
Իսկ կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի համար փոխհատուցվում է՝
Միաժամանակ, սահմանվել է նաև հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման կարգը։
Տրանսպորտային միջոցի կորստի դեպքում փոխհատուցման ենթակա գումարի չափը, իսկ վնասվածության դեպքում՝ վնասվածության աստիճանը և դրա հիման վրա փոխհատուցման ենթակա գումարի չափը կորոշվի ԱՊՊԱ ոլորտում շարժական գույքին պատճառված վնասները գնահատող համապատասխան որակավորված փորձագիտական կազմակերպությունների կողմից կատարված փորձաքննության արդյունքում տրված եզրակացությամբ։ Փորձաքննություններն իրականացվում և եզրակացությունները տրվում են Ներքին գործերի նախարարության կողմից փորձագիտական ծառայությունների ձեռքբերման շրջանակներում։
Կատարված փորձաքննության արդյունքում տրված եզրակացությամբ կերաշխավորվի տրանսպորտային միջոցի ձեռքբերման կամ դրա վերանորոգման համար բավարար չափի փոխհատուցման տրամադրումը:
Տրանսպորտային միջոցին պատճառված վնասի փոխհատուցման դեպքում համապատասխան մարզպետի աշխատակազմի կողմից փոխհատուցման ամբողջ արժեքը դիմումի հաստատումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում միանվագ փոխանցվելու է շահառուի բանկային հաշվին։
Ծրագրի շահառու են հանդիսանում օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) ձեռք բերած անշարժ և շարժական գույքի սեփականատերերը, որոնց գույքը վնասվել (ոչնչացվել, փլուզվել, կորել, վթարային՝ քանդման ենթակա դարձել, մասնակի վնասվել) է Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով արտակարգ իրավիճակի հետևանքով։
Անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով Լոռու կամ Տավուշի մարզպետարան ներկայացնել մարզպետին հասցեագրված դիմում 2024 թվականի հուլիսի 15-ից 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։
Դիմում՝ նշելով՝
ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի 1043 –Ն որոշում
ՀՀ ՏԿԵՆ թեժ գիծ՝ +37410 51-13-79
Լոռու մարզպետարան +374322 4-02-66
Տավուշի մարզպետարան +374 263 4 23 56, +374 263 4 00 45