Մեկնարկել է բնակարանային ապահովման ծրագիր ԼՂ-ից տեղահանված հայենակիցների համար
2024-05-17

News Photo

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

✔️ բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
✔️ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
✔️ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

 

Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է`

◾️ 5 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ՀՀ առանձին բնակավայրերի ցանկի հավելված 1),
◾️ 4 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը  թվով 148 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ՀՀ առանձին բնակավայրերի ցանկի հավելված 2),
◾️ 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում՝ բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու,
◾️ 2 մլն դրամ, եթե արդեն ունեք հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։

 

Բնակելի տան կառուցման առանձնահատկություններ՝

◾️ բնակելի տան կառուցման համար շահառուն պետք է ընտրի բացառապես նախապես մշակված և հրապարակված տիպային նախագծերից որևէ մեկը,
◾️ բնակելի տան կառուցումը իրականացվում է միայն ՀՀ-ում լիցենզավորված ցանկացած շինարարական կազմակերպության կողմից,
◾️ եթե շահառուն չունի անհատական բնակելի տուն կառուցելու նշանակությամբ հողատարածք, ապա աջակցության գումարից մինչև 3 մլն կարող է ուղղել հողատարածքի ձեռքբերմանը, որի մակերեսը չպետք է լինի նվազ 400 քմ-ից։

Ծրագրի այլ մանրամասներին կարող եք  ծանոթանալ աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր» էջում։

Տարածել