Փոփոխություններ ԼՂ-ից տեղահանված անձանց 40+10 դրամ ամսական աջակցության ծրագրից
2024-03-29

News Photo

ՀՀ Կառավարությունը երկարաձգել է ԼՂ-ից տեղահանված անձանց 40+10 դրամ ամսական աջակցության ծրագրի իրականացման ժամկետը։

Փոփոխությունների արդյունքում, աջակցությունը կտրամադրվի մինչև 2024 թվականի դեկտեմբեր ամիսները ներառյալ։ Վճարումը կիրականացվի նույն սկզբունքով՝ ընդգրկելով ընտանիքի և՛ չափահաս, և՛ անչափահաս անդամներին։ 

Փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է նաև շահառուների շրաջանակը.
✔️աջակցություն կստանան նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված կամ նոր ծնվող երեխաները,
✔️ապրիլ ամսվանից սկսած՝ ծրագրից կարող են օգտվել նաև 2020 թ․ հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների այն անդամները, որոնք չեն հանդիսանում Կառավարության 2022 թ․ որոշմամբ ՀՀ-ում իրականացվող բնակարանային ծրագրի շահառու։    

40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների նոր խմբերի դիմումները կընդունվեն ապրիլի 15-ից․ համակարգում դիմում ունեցող չափահաս անձինք կրկին դիմելու կարիք չունեն։

Ծրագրի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հարթակի «40.000+10.000 դրամ աջակցություն՝ բնակարանի վարձավճարի և կոմունալ վճարումների համար» էջում։ 

Տարածել

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: