ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ ամսական 40+10 հազարական դրամ՝ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով:
Միջոցառման շահառու չեն հանդիսանա՝
• բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձինք,
• պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձինք,
• հյուրանոցներում կամ հյուրատներում պետության աջակցությամբ ժամանակավոր բնակվող անձինք։
Ծրագրից կարող են օգտվել՝
• միանվագ 100 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուները,
• 2020 թ․ հետո ԼՂ-ից տեղահանված այն ընտանիքները, որոնց տվյալներն առկա են Օպերատիվ շտաբի կողմից տրամադրված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող ԼՂ բնակիչ հանդիսացած անձանց ցուցակներում,
• ԼՂ-ից տեղահանված ընտանիքներում նոր ծնված կամ նոր ծնվող երեխաները։
Այն անձինք, ովքեր ՀՀ-ում չունեն սեփականություն կամ ունեն բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք և այդ բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից, կստանան ամսական 50 հազար դրամ աջակցություն․ այլ դեպքերում՝ աջակցությունը կտրամադրվի 10 հազար դրամի չափով։
Դիմումը մուտքագրելու համար՝
- անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://rent.socservice.am։
- «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի համարը, օրինակ՝ հանրային ծառայությունների համարանիշը։ Ապա պետք է նշել շահառուի անունը, ազգանունը և սեղմել կանաչով նշված կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար։ Եթե տվյալ անձը բավարարում է ծրագրի պարտադիր պայմաններին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով կնույնականացնի դիմումատուի տվյալները։
- Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսի համարը, և էլեկտրոնային փոստի հասցեն․ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» դաշտում փաստաթղթի տեսակը ու համարը կարտացոլվի ինքնաշխատ եղանակով։
- «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է նշել մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) կառույցի համարը․ ըստ անհրաժեշտության՝ բնակարանի համարը և փոստային դասիչը։
- «Կոմունալ ծառայություն» հատվածում անհրաժեշտ է գրել Հայաստանի էլեկտրական ցանցերի բաժանորդային համարը (բաղկացած 7 նիշից)։ Ապա պետք է նշել՝ կա արդյոք նույն հասցեում բնակվող այլ անձ, թե՞ ոչ։
«Այո» արժեքի դեպքում անհրաժեշտ է սեղմել «Հաջորդ» կոճակը։ Հաջորդ էջում անհրաժեշտ է լրացնել «Ընտանիքի անդամների տվյալները»՝ նույն սկզբունքով, նշել ազգակցական կապը Ձեր (դիմողի) նկատմամբ (այսինքն՝ նշված գործողության վերևում ներկայացված անձը դիմողի զավակն է, ծնողը, թե այլ անձ)։ Ըստ անհրաժեշտության՝ համակարգը կառաջարկի «կցել փաստաթուղթ» կոճակը, որտեղ պետք է կցել երեխայի ծննդյան վկայականը, խնամակալության կամ հոգաբարձության դեպքում՝ այդ մասին հավաստող փաստաթուղթը։ Եթե դիմումատուն չի հանդիսանում երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, ապա դիմումը չի հաստատվի։
«Ոչ» արժեքի դեպքում՝ շարունակել։
- Դիմումին ընթացք տալու համար պարտադիր է ընտրել «համաձայն եմ» կամ «համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը հետևյալ հարցի համար՝ «Ես և իմ ընտանիքի անդամները համաձայն ենք ներկայացված տվյալները տրամադրել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցություն ստանալու նպատակով»։
- Սեղմել «ՀԱՍՏԱՏՈՒՄ» կոճակ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- անչափահաս երեխայի համար դիմումը պետք է լրացնի ծնողը (խնամակալը կամ հոգաբարձուն)
- *-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է
- Նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան։
40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների նոր խմբերի դիմումները կընդունվեն 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 15-ը․ համակարգում դիմում ունեցող չափահաս անձինք կրկին դիմելու կարիք չունեն։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով։
Հոգեբանական խորհրդատվության և աջակցության համար հասանելի է թեժ գիծ՝ +374 10 552-495 հեռախոսահամարով։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետ կարող եք կապվել +374 10 370-264 հեռախոսահամարով։
Առաջնային կարիքի հաշվառման հարթակ,
«Հայաստանյան աշխատաշուկան մեկ վայրում» հարթակ՝ Ework.am։