Պետությունն աջակցում է գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպանը
2024-03-05

News Photo

Պետական աջակցության ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվում ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական կազմակերպություններին և բուհերին՝ կազմակերպելու և անցկացնելու գիտական միջոցառումներ (գիտաժողով, գիտական կոնֆերանս, սիմպոզիում կամ սեմինար) և երիտասարդ գիտնականների դպրոց, ինչպես նաև գիտության ոլորտի զարգացման խնդիրների, հեռանկարների քննարկման, գործող միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի, հուշագրերի շրջանակներում նախատեսվող և միջազգային համագործակցության զարգացմանը նպաստելու նպատակով միջոցառումներ։

Գիտական միջոցառման կամ երիտասարդ գիտնականների դպրոցի  կազմակերպման համար ֆինանսական աջակցություն ստանալու համար հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունները և բուհերը:

Աջակցության ծրագրի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Աջակցություն գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպանը» էջում։

Տարածել