Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվում ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական կազմակերպություններին և բուհերին՝ կազմակերպելու և անցկացնելու գիտական միջոցառումներ (գիտաժողով, գիտական կոնֆերանս, սիմպոզիում կամ սեմինար) և երիտասարդ գիտնականների դպրոց, ինչպես նաև գիտության ոլորտի զարգացման խնդիրների, հեռանկարների քննարկման, գործող միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի, հուշագրերի շրջանակներում նախատեսվող և միջազգային համագործակցության զարգացմանը նպաստելու նպատակով միջոցառումներ։
Գիտական միջոցառման կամ երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցություն ստանալու համար հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունները և բուհերը:
Կազմակերպությունը նախատեսվող միջոցառման անցկացումից առնվազն երեք ամիս առաջ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե է ներկայացնում միջոցառման կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտ, որը գնահատելու համար Կոմիտեն ստեղծում է աշխատանքային խումբ։ Վերջինը գնահատում է հայտը՝ համաձայն իր կողմից հաստատված գնահատման թերթիկի։ Ֆինանսական աջակցություն տրամադրումը և ֆինանսավորման չափը որոշում է կոմիտեի նախագահը՝ հաշվի առնելով աշխատանքային խմբի առաջարկությունը և ելնելով ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների չափից։
Միջոցառումը/դպրոցը անցկացնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում Կազմակերպությունը Կոմիտե է ներկայացնում հաշվետվություն։
Գիտական միջոցառման և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգ
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե
ՀՀ ԿԳՄՍՆ միասնական հեռախոսահամար՝ +37410599699
ՀՀ ԿԳՄՍՆ թեժ գիծ՝ +37410599600