Գործարկվել է զբաղվածության ապահովման ծրագիր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար
2024-01-17

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամբ մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման պետական աջակցության նոր ծրագիր։

Ծրագիրը  բաղկացած է երեք բաղադրիչից՝

  1. մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում,
  2. աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում,
  3. մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։

Առաջին բաղադրիչի շրջանակում մինչև 6 ամիս ժամկետով կազմակերպվում է շահառուի մասնագիտական ուսուցման գործընթացը, որի ընթացքում վերջինիս վճարվում է ամսական առավելագույնը 50,000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցման համար և տրվում ևս 50,000 դրամի չափով կրթաթոշակ։

Երկրորդ բաղադրիչի շրջանակում գործատուի և աշխատողի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր։ Առաջին 3 ամսվա ընթացքում տրվում է աշխատանքային փորձի ձեռքբերման հնարավորություն, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով տրվում է ամսական 165,000 դրամ փոխհատուցում՝ շահառուի աշխատավարձի վճարման համար։

Երրորդ բաղադրիչի շրջանակում մինչև 6 ամիս ժամկետով կազմակերպվում է շահառուի մասնագիտական ուսուցման գործընթացը, որի ընթացքում վերջինիս ամսական կտրվածքով վճարվում է առավելագույնը 50,000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցման համար և ևս 50,000 դրամի չափով կրթաթոշակ։

Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվության կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «ԼՂ-ից տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագիր» էջում։

Տարածել