Փոփոխություններ ՏՏ ոլորտի կազմակերպությունների հարկային արտոնությունների հավաստագրման ծրագրում
2024-01-10

News Photo

Փոփոխություններ  են կատարվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում։ Ըստ փոփոխությունների՝ 2024 թվականի հունվարից հավաստագրված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին արտոնությունը տրամադրվում է միայն եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափով: Այլևս չի գործում շահութահարկի վերադարձի դրույթը։ 

Պետական աջակցության տրամադրումը երկարաձգվել է մեկ տարով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Գործող հավաստագրերի ժամկետն ավտոմատ կերպով երկարաձգվում է և կարիք չկա կրկին դիմելու։

Դիմումներն ընդունվում են մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը: Տնտեսվարող սուբյեկտները կարող են դիմել պետական գրանցման պահից սկսած՝ մինչև 3 ամսվա ընթացքում:

Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագերի իրազեկման հարթակի «ՏՏ ոլորտի կազմակերպությունների հարկային արտոնությունների հավաստագրում» էջում։

Տարածել