ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող սկսնակ առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է հարկային արտոնություններից օգտվելու մասին հավաստագիր: Հավաստագրված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնակատերերի համար գործում է եկամտային հարկի 10% դրույքաչափ: Հավաստագիր ստանալու ամբողջական պայմանները սահմանված են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով:
Հավաստագրման կարող են դիմել ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը՝ 3 ամսվա ընթացքում՝ սկսած պետական գրանցման պահից:
Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար.
Առձեռն դիմում ներկայացնելու համար
Փաստաթղթերը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում Դուք կհրավիրվեք նախարարություն՝ մասնակցելու Հանձնաժողովի նիստին։ Նիստի ընթացքում որոշում կկայացվի հավաստագիր տրամադրելու կամ մերժելու մասին։ Անհրաժեշտ պարզաբանումներ կտրվեն առաջացած հարցադրումներին, հաստատվելու դեպքում հավաստագրերը կտրամադրվեն նիստից նվազագույնը 5 աշխատանքային օր հետո:
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն»
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք
ՀՀ ԲՏԱՆ թեժ գիծ՝ (+37410) 59-01-89
Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԲՏԱՆ