Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրով իրականացվող գործարքները շարունակվում են աճել
2023-02-20

News Photo

2022 թվականի հուլիսի 1-ից սկսած բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ ստանում են գնման 10 տոկոսի չափով հետվճար՝ մինչև 5000 դրամի չափով։ Հետվճարի մեխանիզմը գործում է նաև կոմունալ վճարումների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման) ծառայությունների դեպքում, եթե դրանք կատարվեն կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով։ Այն միտված է ինչպես կանխիկի կրճատմանը՝ հետևաբար նաև ստվերի կրճատմանն ու հարկերի ծավալի ավելացմանը, այնպես էլ կենսաթոշակառու քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը։

2022 թվականի տարեվերջյան տվյալներով՝ քաղաքացիներն այս ծրագրով իրականացրել են ավելի քան 2 միլիարդ դրամի անկանխիկ գործարք։
 
2022թ.-ի դեկտեմբեր ամսին միայն ծրագրից օգտվել է 66 797 շահառու, որի դիմաց նրանց վճարվել է շուրջ 226 մլն դրամի չափով հետվճար։ Նոյեմբեր ամսին շահառուների թիվը կազմել էր 58 685՝ համապատասխանաբար 185.6 միլիոն դրամի հետվճարով։

Ծրագիրն այս պահին իրականացվում է 4 բանկերի միջոցով` «ՎՏԲ Հայաստան», «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ» և «ԱԿԲԱ» բանկ։ Բանկերի ցանկը պարբերաբար թարմացվում է և ծրագրին կարող են միանալ նաև այլ բանկեր։
 
Բոլոր այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն հանդիսանում ծրագրին մասնակից բանկերի քարտապաններ ու ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությանը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Անկանխիկ գործարքների դեպքում 10% հետվճարի ծրագիր՝ կենսաթոշակառուին և նպաստառուին» էջում։

Տարածել