Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 12 % հետվճարի ծրագիր

Ծրագրի մասին

Պետության կողմից կենսաթոշակ կամ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված՝ պարբերական բնույթ կրող (որոշակի կամ անորոշ ժամկետով տրվող) նպաստ կամ դրամական այլ վճարն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, 2024-ի սեպտեմբերի 1-ից կստանան 12 %-ի չափով հետվճար։

Հետվճարի մեխանիզմը չի գործում կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց վճարումների դեպքում։

Հետվճարի նախատեսված գումարի ընդհանուր չափը 2024-ի սեպտեմբերի 1-ից չի կարող գերազանցել 6000 դրամը՝ անկախ կատարված անկանխիկ գործարքների մեծությունից։

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառուն են կենսաթոշակ կամ նպաստ ստացող ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր հետևյալ բանկերի քարտապաններ են՝

  • «Ակբա բանկ» ԲԲԸ
  • «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ
  • «ԱյԴի բանկ» ՓԲԸ  
  • «Արարատբանկ» ԲԲԸ
  • «Արդշինբանկ» ՓԲԸ
  • «Արցախ բանկ» ՓԲԸ
  • «Էվոկաբանկ» ՓԲԸ
  • «Ինեկոբանկ» ՓԲԸ
  • «Կոնվերս բանկ» ՓԲԸ
  • «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
  • «Յունիբանկ» ԲԲԸ։
Դիմելու կարգ

Դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չի պահանջվում։

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղղարկել ՀՀ ԱՍՀՆ

 

Տարածել
Տեսանյութ