Երկարաձգվել է անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրի իրականացման ժամկետը
2026-11-26

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամբ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ․ համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում:

2026 թ․ նոյեմբերի 1-ի դրությամբ հետվճարի ծրագրից օգտվում է 578.331  քաղաքացի․ մեկ շահառուի ամսական միջին հետվճարը կազմում է 8,189 դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս տրամադրված հետվճարը կազմել է շուրջ 75,2 մլրդ դրամ, իսկ անկանխիկ շրջանառության ծավալը՝ 623 մլրդ դրամ։

Ծրագրի շրջանակում կենսաթոշակի և նպաստի քարտերով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում տրամադրվում է 20% հետվճար՝ մինչև 10,000 դրամի չափով։  

Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագիր» էջում։

Տարածել