Գործարկվել է 63–72 տարեկան քաղաքացիների ձեռնարկատիրական գործունեության խթանման ծրագիրը
2026-11-12

News Photo

Կառավարության որոշմամբ 63–72 տարեկան ՀՀ քաղաքացիների տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով գործարկվել է իրականացնել ձեռնարկատիրության աջակցության ծրագիր, որի շրջանակում քաղաքացիները հնարավորություն կունենան սկսել, վերականգնել, ընդլայնել կամ շարունակել սեփական տնտեսական գործունեությունը։

Ծրագիրը ներառում է ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ուսուցում, ինչպես նաև գործարար ծրագրի իրականացման համար միանվագ ֆինանսական աջակցություն՝ մինչև 2 մլն դրամի չափով։

Նախատեսվում է ուսուցման մեջ ընդգրկել առնվազն 400 քաղաքացու, իսկ ֆինանսական աջակցություն տրամադրել առավելագույնը 200 շահառուի։ Աջակցության ընդհանուր նախատեսվող ծավալը կազմում է մինչև 400 մլն դրամ։

Ֆինանսավորման համար կարող են դիմել 63–72 տարեկան ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն համապատասխան հավաստագիր և ուսուցման ընթացքում մշակված գործարար ծրագիր։ Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է մասնակից բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով՝ ծրագրի պահանջներին համապատասխան։

Մասնակցության առաջնահերթություն կտրվի սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի բնակիչներին, այնուհետև՝ գյուղական և քաղաքային համայնքների քաղաքացիներին։ Միևնույն խմբում նախապատվություն կտրվի կենսաթոշակ ստացող և վարձու աշխատող չհանդիսացող անձանց։

Ծրագրի դիմելու կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «63–72 տարեկան քաղաքացիների ձեռնարկատիրական գործունեության խթանման ծրագիր» էջում։

Տարածել