Ընդլայնվել է ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության ծրագիրը
2026-10-29

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամբ ընդլայնվել է ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության ծրագիրը։

Փոփոխության արդյունքում սահմանվել է նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝

  • ԱՏԳ ԱԱ 0810 10 000 0 ծածկագրին դասվող ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ.
  • ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ.
  • ԱՏԳ ԱԱ 0709 60 100 կամ ԱՏԳ ԱԱ 0709 60 990 0 ծածկագրերին դասվող պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ.
  • ԱՏԳ ԱԱ 0603 11 000 0 ծածկագրին դասվող վարդի յուրաքանչյուր 1 հատի համար 75 ՀՀ դրամ.
  • ԱՏԳ ԱԱ 0603 ծածկագրին դասվող ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 50 ՀՀ դրամ, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետում նշված ծածկագրով արտահանված վարդի։

Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության ծրագիր» էջում։

Տարածել