Միջոցառման նպատակը ՀՀ տարածքից արտահանվող ջերմատնային արտադրության առանձին ապրանքների մրցունակության բարձրացումն է՝ արտահանված արտադրանքի համար փոխհատուցում տրամադրելու միջոցով։
Միջոցառման շրջանակներում փոխհատուցում է տրամադրվում 2026 թվականի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանում իրականացրած ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին կամ ֆիզիկական անձանց։
Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝
- ԱՏԳ ԱԱ 0810 10 000 0 ծածկագրին դասվող ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ․
- ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ․
- ԱՏԳ ԱԱ 0709 60 100 ծածկագրին դասվող պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ․
- ԱՏԳ ԱԱ 0603 ծածկագրին դասվող ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ։
Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝
- ԱՏԳ ԱԱ 0810 10 000 0 ծածկագրին դասվող ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ.
- ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ․
- ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ․
- ԱՏԳ ԱԱ 0709 60 100 ծածկագրին դասվող պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ․
- ԱՏԳ ԱԱ 0603 ծածկագրին դասվող ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ․
- Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանված ԱՏԳ ԱԱ 0603 ծածկագրին դասվող ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 50 ՀՀ դրամ։
Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝
- ԱՏԳ ԱԱ 0810 10 000 0 ծածկագրին դասվող ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ․
- ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ․
- ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ․
- ԱՏԳ ԱԱ 0709 60 100 կամ ԱՏԳ ԱԱ 0709 60 990 0 ծածկագրերին դասվող պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ․
- ԱՏԳ ԱԱ 0709 60 100 ծածկագրին դասվող պալերմո տեսակի պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 500 ՀՀ դրամ․
- ԱՏԳ ԱԱ 0709 30 000 0 ծածկագրին դասվող սմբուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ․
- ԱՏԳ ԱԱ 0603 ծածկագրին դասվող ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ․
- Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանված ԱՏԳ ԱԱ 0603 ծածկագրին դասվող ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 50 ՀՀ դրամ։
Փոխհատուցում ստանալու նպատակով տնտեսավարող սուբյեկտը 2026 թվականի հուլիսի 1-ից հետո, բայց ոչ ուշ, քան արտադրանքի արտահանման ամսվան հաջորդող 3-րդ ամսվա 1-ը, ամսական պարբերականությամբ՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում է ներկայացնում Էկոնոմիկայի նախարարություն։
- դիմում,
- ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագր(եր)ի (TT TC) կամ «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագր(եր)ի պատճենները, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ օդային ճանապարհով արտահանման դեպքում՝ փոխադրումը հիմնավորող փաստաթղթի (փաստաթղթերի) (Air Waybill) պատճենները,
- հաշվարկային փաստաթուղթ (հաշիվ ապրանքագիր),
- հայտարարագիր՝ ապրանքները ջերմատնային արտադրության լինելու վերաբերյալ սույն միջոցառման N 3 ձևին համապատասխան։
ՀՀ Կառավարության 4 հունիսի 2026 թվականի N 800-Լ որոշում
Էկոնոմիկայի նախարարություն
Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչություն +37411597304, +37411597184
Բուսաբուծության վարչություն +37411597290, +37411597120, +37411597266
Ագրովերամշակման վարչություն` +374 11 597 236, +374 11 597 258, +374 11 597 180
Էլ.նամակ ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
ԹԵԺ ԳԻԾ՝ 81-40