Երկարաձգվել է ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության ծրագիր
2026-09-11

News Photo

Կառավարության որոշմամբ ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման համար փոխհատուցման տրամադրման միջոցառման գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը։

Այսպիսով, փոխհատուցում կտրամադրվի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը իրականացված արտահանման համար։ Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արտահանված արտադրանքի համար սահմանվել են փոխհատուցման հետևյալ չափերը՝ ելակի համար՝ 770 դրամ/կգ, լոլիկի՝ 275 դրամ/կգ, չերրի տեսակի լոլիկի՝ 400 դրամ/կգ, պղպեղի՝ 400 դրամ/կգ, պալերմո տեսակի պղպեղի՝ 500 դրամ/կգ, սմբուկի՝ 200 դրամ/կգ, իսկ ծաղկի՝ 50 դրամ/հատ։

Փոխհատուցում ստանալու համար տնտեսավարող սուբյեկտը արտահանման ամսվան հաջորդող 3-րդ ամսվա 1-ից ոչ ուշ էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում է ներկայացնում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։

Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության ծրագիր» էջում։

Տարածել