Փոփոխություններ ջերմատնային արտադրության ապրանքների արտահանման աջակցության ծրագրում
2026-08-02

News Photo

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման համար տրամադրվող փոխհատուցման միջոցառման մեջ՝ ընդլայնելով ծրագրի գործողության ժամկետը, փոխհատուցվող ապրանքների ցանկը և հստակեցնելով դիմումների ներկայացման կարգը։

Կատարված փոփոխությունների համաձայն՝ միջոցառման շրջանակներում փոխհատուցում կտրամադրվի 2026 թվականի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն իրականացված արտահանման համար։ 

Նոր կարգավորմամբ սահմանվել է նաև փոխհատուցման նոր փուլ՝ 2026 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն իրականացված արտահանման համար։ Այս ժամանակահատվածում փոխհատուցում կտրամադրվի ելակի, լոլիկի, չերրի տեսակի լոլիկի, պղպեղի և ծաղկի արտահանման դեպքում, ինչպես նաև առաջին անգամ ծրագրում ներառվել են պալերմո տեսակի պղպեղը և սմբուկը։ 

Ծրագրի դիմելու կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության ծրագիր» էջում։

Տարածել