ՀՀ Կառավարության որոշմամաբ գործարկվել է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման ծրագիր։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ սահմանելով աջակցության ամսական չափը 40,000 դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։
Սոցիալական աջակցության միջոցառման շահառուներ կհանդիսանան այն ընտանիքները, որոնք բավարարում են բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններին, սակայն տվյալ ծրագրի շրջանակում ընտրել են կացարանի խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ՝ վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման միջոցով։
Միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք՝
ինչպես նաև բավարարում են հետևյալ չափորոշիչներից առնվազն մեկին՝
Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վճարի հատուցման ծրագիր» էջում։