Ծրագրի շրջանակում Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին նախատեսվում է կացարանով ապահովման համար տրամադրել վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցում։
Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ սահմանելով աջակցության ամսական չափը 40,000 դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։
Սոցիալական աջակցության միջոցառման շահառուներ կհանդիսանան այն ընտանիքները, որոնք բավարարում են բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններին, սակայն տվյալ ծրագրի շրջանակում ընտրել են կացարանի խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ՝ վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման միջոցով։
Միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք՝
ինչպես նաև բավարարում են հետևյալ չափորոշիչներից առնվազն մեկին՝
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Միասնական սոցիալական ծառայություն տարածքային կենտրոններ
Թեժ գիծ՝ 114