ՀՀ Կառավարության որոշմամբ գործարկվել է աջակցության նոր՝ ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր, որի նպատակն է ֆինանսական ռեսուրսների հասանելիության միջոցով ապահովել ջերմատնային տնտեսություններում բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությունը։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է ֆինանսական կառույցների կողմից շահառուներին տրամադրված նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով: Տրամադրվող արկային միջոցները պետք է ծախսվեն անկանխիկ՝ հետևյալ ուղղություններով՝
Վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի 12 տոկոս տոկոսային կետով, բայց ոչ ավելի քան տրամադրվող վարկի տոկոսադրույքը։ Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 18 ամիս։ Վարկի մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսագումարի համար վարկի տրամադրման օրվանից հաշված պարտադիր սահմանվում է արտոնյալ ժամկետ 12 ամիս տևողությամբ (վարկի մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսագումարի առաջին վճարումը կիրականացվի 12 ամիս հետո)։ Յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար առավելագույն վարկի սահմանաչափը կազմում է ոչ ավել քան 100․0 մլն դրամ գումարը։ Վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից:
Ծրագրի դիմելու կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր» էջում։