Բարելավվել են ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառման պայմանները
2026-07-21

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամբ բարելավվել են ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառման պայմանները։

Փոփոխությունների արդյունքում տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝

  • ԱՏԳ ԱԱ 0810 10 000 0 ծածկագրին դասվող ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ
  • ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ
  • ԱՏԳ ԱԱ 0709 60 100 ծածկագրին դասվող պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ
  • ԱՏԳ ԱԱ 0603 ծածկագրին դասվող ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ։

 

Իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝

  • ԱՏԳ ԱԱ 0810 10 000 0 ծածկագրին դասվող ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ.
  • ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ․
  • ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ․
  • ԱՏԳ ԱԱ 0709 60 100 ծածկագրին դասվող պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ․
  • ԱՏԳ ԱԱ 0603 ծածկագրին դասվող ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ․
  • Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանված ԱՏԳ ԱԱ 0603 ծածկագրին դասվող ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 50 ՀՀ դրամ։

Ծրագրի դիմելու կարգին և այլ մանրամաներին կարող եք ծանոթանալ հարթակի «ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառում» էջում։

Տարածել