Բարելավվել են ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի պայմանները։
Փոփոխությունների համաձայն՝ նախարարության կողմից սահմանված կարգով մինչև 2026 թվականը իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա այգեհիմնում իրականացրած այն շահառուի համար, որի վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը լրացել է կամ կլրանա մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը, ֆինանսական կառույցի կողմից վարկի մարման ժամկետը երկարաձգվում է 1 տարի ժամկետով և տրամադրվում է 1 տարի ժամկետով վարկի մայր գումարի լրացուցիչ արտոնյալ ժամկետ։
Նախատեսված արտոնությունից օգտվելու նպատակով շահառուն մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը դիմում է ֆինանսական կառույցին՝ կից ներկայացնելով նախարարության կողմից տրամադրված տեղեկանք՝ մոնիթորինգի արդյունքներով այգին հիմնված լինելու վերաբերյալ, ինչպես նաև 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող շահառուների համար) կամ հայտարարագիր (ֆիզիկական անձ հանդիսացող շահառուների համար, հայտարարագրի օրինակելի ձևը մինչև հունիսի 30-ը հրապարակվում է նախարարության կայքում)։
Ծրագրի այս և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի՝ «Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիր» էջում։