ՀՀ կառավարության որոշմամբ բարելավվել են ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի պայմանները։
Փոփոխությունների արդյունքում՝ նախարարության կողմից սահմանված կարգով մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա ծրագրի պահանջներին համապատասխան կառուցած ջերմատան և 2026 թվականի ընթացքում գյուղատնտեսական արտադրանք իրացրած շահառուի դիմումի հիման վրա ֆինանսական կառույցի կողմից ծրագրով սահմանված վարկի մարման առավելագույն ժամկետը կարող է երկարաձգվել 6 ամիս ժամկետով և ծրագրով սահմանված արտոնյալ ժամկետից բացի կարող է տրամադրվել լրացուցիչ 6 ամիս վարկի մայր գումարի և տոկոսադրույքի արտոնյալ ժամկետ (շահառուն կարող է դիմել ֆինանսական կառույցին մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը):
Սահմանված արտոնությունից օգտվելու համար շահառուն դիմումին կից ֆինանսական կառույցին պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք՝ 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի և նախարարության կողմից տրամադրված տեղեկանք՝ մոնիթորինգի արդյունքներով ջերմատունը կառուցված լինելու վերաբերյալ։
Ծրագրի պայմաններին և այլ մանրամասներիին կարող եք ծանոթնալ հարթակի՝ «Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր» էջում։