Բարելավվել են տավարաբուծության զարգացման 2025-2029թթ. զարգացման ծրագրի պայմանները
2026-06-03

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ բարելավվել են տավարաբուծության զարգացման 2025-2029թթ. զարգացման ծրագրի պայմանները։

Ծրագրի շրջանակում շահառուները  վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և կենդանիների ձեռքբերման արժեքի մասնակի փոխհատուցման միջոցով հնարավորություն ունեն ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանի։

Փոփոխությունների արդյունքում բարձրացվել է մեկ կենդանու հաշվարկային առավելագույն արժեքը՝ այն հասցնելով 1.1 մլն դրամի։ Ծրագրի նախկին պայմաններով տնտեսավարողները նույնիսկ սուբսիդավորվող վարկերի դեպքում վճարում էին 2-3% տոկոսադրույք, իսկ այժմ բոլոր շահառուները կարող են օգտվել 0% տոկոսադրույքով վարկից։

Միաժամանակ, ծրագրի շրջանակում ձեռք բերված տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների համար նախատեսված փոխհատուցման չափը սահմանվել է յուրաքանչյուր գլխի հաշվարկային առավելագույն արժեքի կամ փաստացի վճարված գումարի (առանց տեղափոխման ծախսերի) 50%-ի չափով։

Ծրագրի ամբողջական պայմաններին, դիմելու կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Տավարաբուծության զարգացման 2025-2029թթ. զարգացման ծրագիր» էջում։

 

Տարածել