Տավարաբուծության զարգացման 2025-2029թթ. զարգացման ծրագիր
մինչև 2029-12-31

Ծրագրի մասին

Ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է։  Ծրագրի շրջանակում շահառուները  վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և կենդանիների ձեռքբերման արժեքի մասնակի փոխհատուցման միջոցով հնարավորություն ունեն ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանի։

Մեկ տոհմային կենդանու առավելագույն գինը սահմանվել է 11 մլն ՀՀ դրամ։ Ծրագրով տոհմային ԽԵԿ-ի՝  ըստ մթերատվության ուղղության (կաթնային, մսային և համակցված) ցեղերի նկատմամբ որևէ նախապայման չի սահմանվում՝ բացառությամբ դրանց սեռահասակային խմբերի՝ երինջներ (հղիությունը ճշտված կենդանիներ) և 14-17 ամսական էգ մատղաշ (ներկրման դեպքում արտահանող երկրում կարանտինը մեկնարկելու առաջին օրվա, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման օրվա դրությամբ)։

Վարկային բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է 100 %-ով, որպեսզի վարկերը շահառուին տրամադրվեն 0% տոկոսադրույքով։

Փոխհատուցման բաղադրիչով՝ ծրագրի շրջանակներում ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ի համար տնտեսավարողներին կփոխհատուցվի յուրաքանչյուր գլխի հաշվարկային առավելագույն արժեքի (1․1 մլն դրամ) կամ փաստացի վճարված գումարի (չհաշված տեղափոխման ծախսերը) 50%-ը։

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի մասնակից կարող են լինել իրավաբանական անձինք, համայնքները (եթե տվյալ ծրագիրը նախատեսված չէ իրականացնել սուբվենցիոն ծրագրերով) և անհատ ձեռնարկատերերը։

Դիմելու կարգ

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է մինչև տոհմային ԽԵԿ-ի ձեռքբերումը (ներկրումը) դիմումը և պահանջվող փաստաթղթերը ներկայացնել էկոնոմիկայի նախարարություն։

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • էլեկտրոնային դիմում՝ նշելով ձեռք բերվող տոհմային կենդանիների տեսակը, ցեղը, քանակը, ձեռքբերման վայրը և ժամկետները,
  • ձեռքբերման ենթակա տոհմային ԽԵԿ-ի տոհմային քարտերի պատճենը,
  • վարկային պատմության վերաբերյալ զեկույց (ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից զեկույց, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ),
  • հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք (դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված հարկային պարտավորություններ),
  • ՀՀ-ից կենդանիների ձեռքբերման դեպքում կենդանիների տոհմային ծագումը հիմնավորող այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)։
     
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

Էկոնոմիկայի նախարարության թեժ գիծ` 81-40,

ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 597 254:

Տարածել