Բարելավվել են ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագրի պայմանները
2026-05-20

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամբ բարելավվել են ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագրի պայմանները։ 

Ծրագրի շրջանակում շահառուները փոխհատուցման եղանակով հնարավորություն ունեն ձեռք բերել բարձր մթերատու տոհմային մանր եղջերավոր կենդանի։

Մեկ  տոհմային կենդանու առավելագույն գինը սահմանվել է՝ 

  • Հայաստանի Հանրապետության ներսում ձեռք բերված՝ 300 հազար ՀՀ դրամ։
  • արտերկրից ներկրման  դեպքում՝ 450 հազար ՀՀ դրամ։

Ծրագրով տոհմային ՄԵԿ-ի՝ ըստ մթերատվության ուղղության (կաթնային, մսային, բրդային)  որևէ նախապայման չի սահմանվում՝ բացառությամբ դրանց սեռահասակային խմբերի՝ մինչև 18 ամսական հղի ոչխարներ և այծեր, 4-16 ամսական՝ էգ և 6-16 ամսական՝ արու մատղաշ (ներկրման դեպքում արտահանող երկրում կարանտինը մեկնարկելու առաջին օրվա, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման օրվա դրությամբ)՝ 29։1 հարաբերությամբ (29 էգի հաշվով՝ 1 արու)։ 

Իսկ նոր փոփոխության արդյունքում ծրագրի շահառուները կարող են ձեռք բերել նվազագույնը 5 գլուխ (4 էգ, 1 արու), իսկ առավելագույնը 1000 գլուխ՝ նախկին 300-ի փոխարեն։ Կփոխհատուցվի յուրաքանչյուր ձեռք բերված (ներկրված) տոհմային կենդանու արժեքի 50%-ը։

Ծրագրի այլ մանրամսներին կարող եք ծանոթանալ հարթակի՝ «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագիր» էջում։

Տարածել