Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաև տրամախաչման միջոցով բարձր մթերատու և տեղական պայմաններին հարմարված խառնացեղ կենդանիների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծում։
Ծրագրի շրջանակում շահառուները փոխհատուցման եղանակով հնարավորություն ունեն ձեռք բերել բարձր մթերատու տոհմային մանր եղջերավոր կենդանի։
Մեկ տոհմային կենդանու առավելագույն գինը սահմանվել է՝
Ծրագրով տոհմային ՄԵԿ-ի՝ ըստ մթերատվության ուղղության (կաթնային, մսային, բրդային) որևէ նախապայման չի սահմանվում՝ բացառությամբ դրանց սեռահասակային խմբերի՝ մինչև 18 ամսական հղի ոչխարներ և այծեր, 4-16 ամսական՝ էգ և 6-16 ամսական՝ արու մատղաշ (ներկրման դեպքում արտահանող երկրում կարանտինը մեկնարկելու առաջին օրվա, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման օրվա դրությամբ)՝ 29։1 հարաբերությամբ (29 էգի հաշվով՝ 1 արու)։
Ծրագրի շահառուները կարող են ձեռք բերել նվազագույնը 5 գլուխ (4 էգ, 1 արու), իսկ առավելագույնը 300 գլուխ (այդ թվում՝ 10 գլխից ոչ ավելի արու մատղաշ)։ Կփոխհատուցվի յուրաքանչյուր ձեռք բերված (ներկրված) տոհմային կենդանու արժեքի 50%-ը։
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։ Յուրաքանչյուր շահառու կարող է օգտվել ծրագրից միայն մեկ անգամ։
Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է մինչև տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերումը (ներկրումը) դիմումը և պահանջվող փաստաթղթերը ներկայացնել էկոնոմիկայի նախարարություն։
Էկոնոմիկայի նախարարության թեժ գիծ` 81-40,
ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշում,
ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428, (+374) 11 529 231։