Գործարկվել է անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը
2026-05-12

News Photo

ՀՀ կառավարության որոշմամբ գործարկվել է փորձնական ծրագիր՝ անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցություն տրամադրելու նպատակով։ Ծրագրի նպատակն է՝ ներդրումների մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում տեղական անասնաբուծական արտադրանքի արտադրության ծավալների ավելացմանը, ճյուղում ներդրումների աճին, անասնաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, տեղական արտադրության խթանմանը և ճյուղի գրավչության բարձրացմանը։

Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ անասնաբուծության ճյուղում՝ տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններով առնվազն 1,0 մլրդ դրամի ներդրումային ծրագիր իրականացնող տնտեսավարողները։ Ծախսերի մասնակի փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը՝ 2 փուլով։

Ծրագրին դիմելու կարգին, ինչպես նաև շահառու դառնալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հարթակի «Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիր» էջում։

Տարածել