ՀՀ Կառավարության որոշմամբ բարելավվել և վերագործարկվել են խեցգետնագործության զարգացման աջակցության ծրագրի պայմանները։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է հիմնել երեք տիպի խեցգետնաբուծական համալիրներ՝ փոքր, միջին և խոշոր։ Փոքր համալիրները կունենան շուրջ 460 քմ տարածք և մինչև 6 տոննա արտադրական հզորություն, միջինները՝ 800 քմ և 12 տոննա, իսկ խոշորները՝ 1050 քմ և մինչև 18 տոննա արտադրական հզորություն։
Պետական աջակցությունը կտրամադրվի ծախսերի մասնակի փոխհատուցմամբ՝ ծածկելով ներդրումային ծախսերի մինչև 50 տոկոսը՝ սահմանված առավելագույն շեմերի շրջանակում։
Ծրագրին մասնակցելու համար շահառուները պետք է դիմում և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։
Ծրագրի դիմելու կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Խեցգետնագործության զարգացման աջակցության ծրագիր» էջում։