ՀՀ Կառավարությունը գնաճի պայմաններում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին շուկայական գներից մատչելի գներով պարարտանյութեր ձեռք բերելու համար աջակցության ցուցաբերման անհրաժեշտությամբ պայմանավորված գործարկել է աջակցության նոր ծրագիր։
Ծրագրի շրջանակում մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 30 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։
Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ (եթե 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գինը գերազանցում է 8000 դրամը)՝ 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գնի և 8000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկի հաշվով՝ 3000 դրամը: Մատակարարների կողմից պետք է վաճառվեն հետևյալ պարարտանյութերը․
Աջակցության տրամադրման պայմաններին, դիմելու կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիր» էջում։