Հայաստանի Հանրապետությունում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի նպատակն է` ապահովել բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմաններ, մասնավորապես՝ ստեղծել հողօգտագործողների համար գնաճի պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորություն:
Ծրագրի շրջանակում մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 30 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։
Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ (եթե 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գինը գերազանցում է 8000 դրամը)՝ 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գնի և 8000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկի հաշվով՝ 3000 դրամը:
Ծրագրի շրջանակում մատակարարվող պարարտանյութերը պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետությունում և ներառված լինեն Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ու փաստացի համապատասխանեն գրանցման տվյալներին։ Ծրագրի շրջանակում մատակարարների կողմից պետք է վաճառվեն հետևյալ պարարտանյութերը․
Ելնելով շահառուի կողմից մշակվող հողատարածքի չափից՝ պարարտանյութերի վաճառքն իրականացվում է հետևյալ չափաքանակներով՝
Ծրագրին մասնակցելու համար մատակարարները մինչև ապրիլի 30-ը ներառյալ դիմում են նախարարություն՝ ներկայացնելով ծրագրի 3-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերը, առաջարկվող պարարտանյութերի (ըստ տեսակների) նախնական քանակներն ու նախարարության հետ մինչև մայիսի 8-ը կնքում են սուբսիդավորման կամ փոխհատուցման պայմանագիր (պայմանագրի օրինակելի ձևը մինչև ապրիլի 30-ը հրապարակվում է նախարարության կայքում)։
Նախարարությունը մինչև մայիսի 12-ը ներառյալ իր պաշտոնական կայքում հրապարակում է մատակարարների (անվանումը/անունը, ազգանունը, գտնվելու վայրը, հասցեն, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը (հեռախոսահամարները)) վերաբերյալ տեղեկությունը և նրանց կողմից վաճառքի ենթակա պարարտանյութերի տեսակները (նախարարությունը յուրաքանչյուր մատակարարի հետ պայմանագիրը կնքելուց հետո տեղեկությունը հրապարակում է իր պաշտոնական կայքում)։
Շահառուները պարարտանյութեր կարող են ձեռք բերել միայն նախարարության կողմից հրապարակված մատակարարներից։Շահառուները ծրագրին մասնակցելու համար մինչև մայիսի 20-ը ներառյալ դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին` նշելով նախընտրելի մատակարարին և պահանջվող պարարտանյութերի քանակները՝ ըստ տեսակների։
Դիմումին կից ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
1) ֆիզիկական անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցման վկայականի պատճենը.
2) անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող պետական գրանցման վկայականի պատճենը, պայմանագրային հիմունքներով վարձակալության (ենթավարձակալության) կամ օգտագործման դեպքում՝ նաև նոտարական կարգով վավերացված այդ պայմանագրի պատճենը։ Այն դեպքում, երբ հողամասը շահառուի կողմից փաստացի օգտագործվում է, սակայն սեփականատերը շահառուն չէ, ապա համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարը դիմումին կցում է իր կողմից ստորագրված և կնքված տեղեկանք՝ հողամասը շահառուի կողմից փաստացի օգտագործելու վերաբերյալ (տեղեկանքում պարտադիր նշվում է շահառուի կողմից հողամասի փաստացի օգտագործման պատճառների վերաբերյալ տեղեկություն)․
3) անշարժ գույքը համատեղ սեփականություն լինելու դեպքում՝ շահառուի և համասեփականատերերի գրավոր համաձայնությունը՝ ծրագրին մասնակցելու վերաբերյալ․
4) համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին:
ՀՀ Կառավարության 18 ապրիլի 2026 թվականի N 514-Լ որոշում
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության եւ նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428, (+374) 11 529 231,
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչություն` (+374) 11 597 304, (+374) 11 297 338 հեռախոսահամարով։