ՀՀ Կառավարության որոշմամաբ գործարկվել է աջակցության նոր ծրագիր ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի համար։ Այս ծրագրի շրջանակում պետությունը կսուբսիդավորի ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, ինչը կնպաստի մատչելի պայմաններով ագրոպարենային ոլորտում ներդրումների ներգրավմանը, գյուղատնտեսական ու ագրովերամշակված արտադրանքի արտադրության կազմակերպմանը և արտադրանքի ծավալների ավելացմանը:
Ծրագրի շրջանակում՝
- վարկերը տրամադրվելու են դրամով, անկանխիկ եղանակով,
- յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի սահմանաչափն է 1-2 մլն դրամ,
- նույն շահառուին տրամադրվող վարկի (վարկերի) առավելագույն հանրագումարը՝ 2 մլն դրամը,
- վարկի հետ կապված Ֆինանսական կառույցի ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն),
- վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ Ֆինանսական կառույցի կողմից,
- վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուի կողմից վճարման ենթակա վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։
- վարկի մարման ժամկետը` մինչև 3 տարի,
- վարկի մայր գումարի համար վարկի տրամադրման օրվանից հաշված արտոնյալ ժամկետ` 6 ամիս (վարկի մայր գումարի առաջին վճարումը կիրականացվի 6 ամիս հետո),
- վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն սահմանվում։
Ծրագրի դիմելու կարգին և այլ մանրամասներին ծանոթացե՛ք հարթակի «Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր» էջում։