Մեկնարկել է բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը
2026-04-09

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամբ գործարկվել է բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը։  2026 թվականին մեկնարկող պետական այս ծրագիրը հնարավորություն է տալիս գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողներին զգալիորեն նվազեցնել ծախսերը և բարձրացնել արտադրության արդյունավետությունը։

Ծրագրի շրջանակում պետությունը փոխհատուցում է մինչև 100 հա մակերեսով հողերի մշակության հիմնական ծախսերի մինչև 50%-ը՝ ներառյալ վարի, ցանքի, բերքահավաքի և սերմերի ձեռքբերման ծախսերը (պայմանով, որ օգտագործվում են հավաստագրված սերմեր)։

Փոխհատուցման չափերը՝

  • գարնանացան հացահատիկային մշակաբույսեր – 70,000 դրամ/հա
  • եգիպտացորեն – 85,000 դրամ/հա
  • հատիկաընդեղեն – 100,000 դրամ/հա
  • բազմամյա խոտաբույսեր – 110,000 դրամ/հա

Ծրագիրը հասանելի է մինչև 100 հա հող մշակող բոլոր տնտեսավարողների համար՝ ամբողջ Հայաստանի տարածքում։

Դիմելու գործընթացը պարզ է․ անհրաժեշտ է մինչև ցանքը դիմել համայնքապետարան, իսկ փոխհատուցման համար՝ մինչև բերքահավաքից առավելագույնը 2 ամիս առաջ ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։

Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիր» էջում։

Տարածել