Ծրագրի նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2026-2027 թվականներին, և այն կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։
Բուսաբուծության աջակցության 2026-2027 թվականների ծրագրով նախատեսվում է փոխհատուցել ոչ պակաս քան 3 հեկտար մակերեսով հացահատիկային (աշնանացան ցորեն, գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վար, ցանք, բերքահավաք) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։
Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել լաբորատոր փորձաքննություն անցած և հավաստագրված սերմերով։
Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝
Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ նվազագույնը ոչ պակաս, քան 3 հա (ներառյալ) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի վրա մշակություն իրականացնող տնտեսավարողը՝ համաձայն N 1 աղյուսակում ներառված մշակաբույսերի, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։
Շահառուները մինչև ցանքի իրականացումը (բացառությամբ 2026 թվականի աշնանացան ցորենի ցանքերի համար դիմումները կարող են ներկայացվել ցանքից հետո՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը) ծրագրին մասնակցելու նպատակով թղթային տարբերակով դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով մշակվող (նախատեսվող) մշակաբույսի տեսակը, սորտերը, ցանքատարածության վայրը, մակերեսը, բանկային հաշվեհամարը։
Համայնքի ղեկավարը դիմումը (նաև բնակավայրի վարչական ղեկավարին դիմած շահառուների դիմումները) ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է ծրագրի մասնակցության պայմանագիր, ստեղծում շահառուների շտեմարան:
Համայնքի ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից իրականացվում է համատարած մոնիթորինգ՝ մինչև տվյալ մշակաբույսի բերքահավաքը։
Հանձնաժողովը ծրագրի շրջանակներում կատարված ցանքատարածություններում մոնիթորինգն իրականացնելուց և ամփոփելուց հետո մոնիթորինգի դրական եզրակացությամբ շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է նախարարություն։
Ցանքատարածություններում մինչև բերքահավաքը մարզպետի աշխատակազմը նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացնում է ընտրանքային մոնիթորինգ, ընդ որում, մոնիթորինգի ընդգրկելիության նվազագույն շեմը պետք է կազմի համայնքի շահառուների թվի առնվազն 20 %-ը։
Դիմումին կից, թղթային եղանակով, շահառուն ներկայացնում է նաև՝
Շահառուները մինչև տվյալ մշակաբույսի բերքահավաքից առավելագույնը 2 ամիս առաջ փոխհատուցում ստանալու նպատակով թղթային եղանակով դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով փաստացի առկա ցանքատարածության տեղը, մակերեսը։ Դիմումին կից ներկայացնում են սերմերի հավաստագրերի պատճենները, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող համապատասխան կազմակերպության կողմից տրված սերմերի որակի փորձաքննության արձանագրությունը (բացառությամբ՝ 2026 թվականին մինչև դիմումի ներկայացումը ցանք իրականացրած սերմերի):
ՀՀ Կառավարության որոշում 15 հոկտեմբերի 2026 թվականի N 1506-Լ
Էկոնոմիկայի նախարարության թեժ գիծ` 81-40,
ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428, (+374) 11 529 231։
ՀՀ ԷՆ Բուսաբուծության վարչություն (հեռ.՝ (+37411) 597 120)։
Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԷՆ։