Թարմացումներ գյուղապահովագրության աջակցության ծրագրում
2026-04-07

News Photo

Բարելավվել են Կառավարության կողմից գործարկված գյուղապահովագրության աջակցության ծրագրի պայմանները։

Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է գյուղապահովագրության աջակցության ծրագրի շահառուների համար անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը՝

  • ապահովագրական պայմանագրերի կնքման ժամկետները՝ ըստ ապահովագրման ռիսկերի, մշակաբույսերի և մարզերի (այստեղ),
  • գյուղատնտեսության ապահովագրության սակագները (այստեղ),
  • գյուղատնտեսության ապահովագրության ապահովագրական գումարները (այստեղ),
  • համայնքների բաշխումն ըստ ռիսկային գոտիների և հարաբերականության ցուցանիշի (այստեղ

Ծրագրով 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 40-ից 60 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում։

2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցվում է նաև ապահովագրական հատուցումների այն մասը, որը գերազանցում է հավաքագրված (հաշվեգրված) ապահովագրավճարի 80 տոկոսը:

Ծրագրի այլ մանրամսներին կարող եք ծանոթանալ հարթակի «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիր» էջում։

Տարածել